top of page

Ցանկանում եմ որոշ մանրամասներ հանրայնացնել իմ ընտանեկան պատմությունից. Այդ աքսեսուարը ինձ նվիրել է հայրս, երբ ես ոչ մի պաշտոն չէի զբաղեցնում. Արմավիրի մարզպետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



Լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,



Այսօր առավոտից մամուլում քննարկվում է, որ ես կրում եմ հայտնի ապրանքանիշի աքսեսուար, որի մասին, ի դեպ, օրենքով սահմանված կարգով հայտարարագրվել է:




Ցանկանում եմ, փարատել այս տեղեկատվությունը տարածողների և այդ տեղեկատվությանը չարախնդորեն ու չկամաբար վերաբերվողների կասկածամտությունը:




Արմավիրի մարզում, ովքեր ճանաչում են իմ ընտանիքը ու ընտանիքիս ավագներին, պետք է իմանան, որ նրանք քրտնաջան աշխատանքի միջոցով ստեղծել են այն ինչ, ունենք:




Ձեր բուռն արձագանքների վրա սառը ջուր լցնելու համար, այնուամենայնիվ, ցանկանում եմ որոշ մանրամասներ հանրայնացնել իմ անձնական, ընտանեկան պատմությունից:


Այդ աքսեսուարը ինձ նվիրել է հայրս, որպես ընտանիքի նվեր, երբ ես ոչ մի պաշտոն չէի զբաղեցնում:




Ավելացնեմ նաև, որ նմանատիպ նվերներ քրիստոնեաբար մաղթում եմ յուրաքանչյուրին, ով չարախնդությամբ կամ քաղաքական դիվիդենտ հավաքելու մտայնությամբ է վերաբերվում հայտարարագրումս ներկայացված այս տեղեկատվությանը:



Բարին ընդ ձեզ:

 
 
1/2400
bottom of page