top of page

Պուտինը վաղը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 7, 2024
  • 1 min read
ree

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը․ Ռուսաստանն այստեղ ակտիվ դրական դեր է խաղում»,- ասել է Ուշակովը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

1/2377
bottom of page