top of page

«Տագնապով ենք հետևում Իրանում հարվածների աշխարհագրության ընդլայնմանը». Զախարովա

  • 2 hours ago
  • 1 min read


Իրանի Անզալի նավահանգստի վրա հարվածներիհետևանքները «ազդում են Ռուսաստանի ևմերձկասպյան մյուս պետություններիառևտրա-տնտեսական շահերի վրա»,  հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնականներկայացուցիչ Մարիա Զախարովան։



«Մենք մեծացող տագնապով հետևում ենքԻսրայելի և ԱՄՆ-ի հրթիռա-ռումբայինհարվածների աշխարհագրության ընդլայնմանըԻրանում»,- ասվում է է Զախարովայիմեկնաբանության մեջ, որը հրապարակվել էՌուսաստանի արտաքին քաղաքականգերատեսչության կայքում։



Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնականներկայացուցիչը հիշեցրել է, որ «Կասպից ծովիիրանական Անզալի նավահանգիստըռմբակոծության է ենթարկվել մարտի 18-ին»։



«Այս խոշոր կասպիական նավահանգիստըկարևոր առևտրա-լոգիստիկ հանգույց է, որնակտիվորեն օգտագործվում է ռուս-իրանականառևտրի, այդ թվում՝ պարենային, ապահովմանհամար: Տուժում են Ռուսաստանի և մերձկասպյանմյուս պետությունների տնտեսական շահերը, որոնքԻրանի հետ տրանսպորտային կապեր ենպահպանում այս նավահանգստի միջոցով»,- նշել էնա։



Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը«կրկին վճռականորեն կոչ է անում անհապաղդադարեցնել ռազմական գործողությունները ևվերսկսել Մերձավոր Արևելքում իրավիճակիքաղաքական կարգավորման ջանքերը, որը ավելիու ավելի է տարածվում հարևանտարածաշրջանների վրա»։

 
 
1/2594
bottom of page