Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտեց հաղթանակով
- Investigative journalist

- Jul 16
- 1 min read

Երևանում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության B ենթախմբում Հայաստանի հավաքականը վերջին խաղում ուժերը չափեց Էստոնիայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Հանդիպումն ավարտվեց 85:61 հաշվով՝ Հայաստանի հավաքականի հաղթանակով։
Խաղի ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր, ով գրանցեց դաբլ-դաբլ՝ 17 միավոր, 16 ռեբաունդ, 3 արդյունավետ փոխանցում։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբային փուլում անցկացրեց 4 խաղ և տարավ 1 հաղթանակ։




















