top of page

«Ռեալը» կվաճառի Ռոդրիգոյին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 4
  • 1 min read

Updated: May 5

Մադրիդի «Ռեալն» այս ամռանը կվաճառի 24-ամյա բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին, եթե ստանա 100 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, հաղորդում է Relevo-ն։

Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։

Transfermarkt-ը Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 50 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

 
 
1/2378
bottom of page