top of page

Ճամբարակի ճանապարհին ՌԴ 49-ամյա քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ճամփեզրի փոսում․ կա վիրшվոր

5 hours ago
1 min read

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 49-ամյա Արամ Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ճամփեզրի փոսում։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեկ անչափահաս ուղևոր տեղափոխվել է «Ճամբարակի» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և անչափահաս վիրավորի ինքնությունը։


 
 
1/2939
bottom of page