«Կրոկուս»–ի հանդերձարանի 15-ամյա աշխատակիցը կարողացել է մոտ 100 մարդու դուրս հանել այրվող համերգասրահից
- Octopus Media

- Mar 23, 2024
- 1 min read
«Կրոկուս Սիթի Հոլ»-ի հանդերձարանում աշխատող դպրոցականը կարողացել է օգնել ավելի քան 100 մարդու լքել այրվող համերգասրահը։ 8-րդ դասարանցին ստանձնել է մոտ 100 մարդու տարհանումը և հրաձգության ժամանակ մարդկանց դուրս հանել:
Իսլամ անունով դեռահասը տեսել է, թե ինչպես են մարդիկ խուճապահար վազում դեպի փակուղի։ Նա մարդկանց տարել է ծխի միջով, ծառայողական տարածքով, այնտեղից էլ փողոց։ Նրանցից ոչ ոք չի տուժել:
.




















