top of page

Օտարերկրացի կինը տարբեր տեսակի թմրամիջոցներ է ներմուծել Հայաստան և համացանցի միջոցով կազմակերպել դրանց իրացումը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Oct 21, 2024
  • 1 min read

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են տեղեկություններ, ըստ որոնց օտարերկրացի   կինը տարբեր տեսակի թմրամիջոցներ է  ներմուծում Հայաստան և համացանցի միջոցով կազմակերպում դրանց իրացումը։«ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների լայնածավալ ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը, ճշտվել նաև բնակության վայրը։ 

Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել 27-ամյա կնոջ բնակության վայրում։Հայտնաբերվել է էլեկտրոնային 4 կշեռք, մոտ 97 գրամ «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոց, ընդհանուր 74 փաթեթ՝ ընդհանուր 145 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը նախատեսված էր տարբեր վայրերում տեղադրելու համար։ 

27-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է:

1/2082
bottom of page