Բունդեսլիգայի 21-րդ դարի լավագույն խաղացողները՝ ըստ Goal-ի
- Investigative journalist
- Nov 10, 2024
- 1 min read

Հեղինակավոր Goal պորտալը կազմել է 21-րդ դարի գերմանական Բունդեսլիգայի 10 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է:
Երկրորդ տեղը զբաղեցրել է մյունխենյան ակումբի ներկայիս կիսապաշտպան Թոմաս Մյուլերը: Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» նախկին ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին։
21-րդ դարի Բունդեսլիգայի լավագույն 10 ֆուտբոլիստները՝ ըստ Goal-ի.
Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ»).
Թոմաս Մյուլեր («Բավարիա»)
Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»)
Մանուել Նոյեր («Բավարիա», «Շալկե»)
Ֆիլիպ Լամ («Բավարիա»)
Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա»)
Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ», «Բորուսիա Մյոնխենգլադբախ»)
Արյեն Ռոբեն («Բավարիա»)
Միխայել Բալակ («Բայեր Լևերկուզեն», «Բավարիա»)
Դավիդ Ալաբա («Բավարիա», «Հոֆենհայմ»)