top of page

Սպասվում է առանց տեղումների եղանակ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 10, 2024
  • 1 min read

Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-14-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 10-ին, 13-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ 

1/2160
bottom of page