top of page

Թիմոթի Շալամեն պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել Քայլի Ջեններին եւ արդեն գնել է նշանադրության մատանին

Թիմոթի Շալամեն պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել Քայլի Ջեններին և արդեն գնել է 300 հազար դոլար արժողությամբ նշանադրության մատանին, որը պատրաստված է 150 ադամանդներով։

Ինչպես հայտնում է The Sun-ը, հղում անելով աղբյուրներին, Թիմոթին մի քանի ամիս շարունակ կազմել է նշանադրության ծրագրերը և վերջապես պատրաստ է Քայլիի հետ հարաբերությունները հասցնել «հաջորդ մակարդակի»:

Շալամեի ընկերներից մեկն ասել է, որ Թիմոթին մատանին փնտրում էր Նյու Յորքում և Փարիզում։ Ի վերջո, նրա ընտրությունը կանգ առավ փարիզյան դիզայների վրա:

«Ես նրան երբեք այսքան երջանիկ չէի տեսել»,- ասել է դերասանի ընկերներից մեկը։ «Նա արդեն որոշ ժամանակ է մեզ ասում է, թե որքան շատ է սիրահարված»:

Շալամեն մեծ ջանքեր է գործադրել՝ ոսկերիչների հետ հանդիպումներ կազմակերպելու համար՝ թե՛ Նյու Յորքում, թե՛ Փարիզում, նախքան վերջապես ընտրել է «այն մատանին, որն իրեն ամենաշատն է դուր եկել», - ասում է նա: «Փարիզցի դիզայների կողմից պատրաստված մատանին առանձնահատուկ է, և դրա պատրաստման համար կպահանջվի վեց շաբաթ»,- հավելել է աղբյուրտ։ «Նա պատրաստ է նշանվել, և Քայլիի հետ երկար ու երջանիկ ապագա է պատկերացնում»։

Այժմ Շալամեն ամուսնության առաջարկի տեղ է փնտրում։ Թվում է, թե Փարիզը ֆավորիտ տարբերակ է, ռոմանտիկ և գեղատեսիլ ֆրանսիական Ռիվիերայի հետ միասին, որտեղ դերասանը գիտի «մի քանի հմայիչ, ինտիմ վայրեր»:

«Նրանք այնքան շատ են սիրում միմյանց և խորապես կարոտում են միմյանց, երբ իրարից հեռու են»,- ասել է աղբյուրը։ «Նրանք անընդհատ խոսում են իրենց կյանքի ծրագրերի մասին և ամուր հիմքեր են կառուցում համատեղ ապագայի համար»։ 

1/2022
bottom of page