Search
«Միլան»-ը հաղթեց «Ինտեր»-ին և նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը
- 24timeam
- Jan 7
- 1 min read

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում «Ինտերը» պայքարում ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ զիջելով «Միլանին» (2:3):
«Ներաձուրիիի» կազմում գոլերով աչքի ընկան Լաուտոր Մարտինեսը և Մեհդի Թարեմին։ Այս գոլի շնորհիվ Մարտինեսը կրկնեց մրցաշարում ամենաշատ գոլ խփած իր հայրենակցի՝ Պաուլո Դիբալայի նվաճումը (4 գոլ)։
«Ռոսոներիի» ֆանտաստիկ քամբեքի սկիզբն էլ դրեց Տեոն, իսկ այն շարունակեցին և ավարտին հասցրեցին Քրիստիան Պուլիշիչն ու Թեմի Աբրահամը։
Հատկանշական է, որ «Ինտերի» խաղում ճգնաժամ նկատվեց այն բանից հետո, երբ հանդիպման 65-րդ րոպեին Սիմոնե Ինձագին որոշեց փոխարինել Հենրիխ Մխիթարյանին։