top of page

Վուչիչը ներողություն է խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելու համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 26
  • 1 min read
ree

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելը Բելգրադի սխալն էր: Նա ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից:

«Կարծում եմ, որ Սերբիան այսօր սխալ է թույլ տվել։ Ես ներողություն եմ խնդրում Սերբիայի քաղաքացիներից դրա համար և մեղքն ինձ վրա եմ վերցնում: Սերբիան պետք է ձեռնպահ մնար քվեարկությունից»,- ասել է Վուչիչը: Նա պարզաբանել է, որ չի հասցրել նորմալ ծանոթանալ Եվրոպայի և Ուկրաինայի ներկայացրած բանաձևին:

Վուչիչի հայտարարությանն արձագանքել է Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Կրեմլում ընդունել են Սերբիայի նախագահի ներողությունը:

«Իսկապես, տեխնիկական սխալներ են լինում։ Եվ իհարկե, պետության ղեկավարի նման օպերատիվ արձագանքը մեզ շատ է դուր գալիս»,- ասել Է Կրեմլի խոսնակը:

 
 
1/2379
bottom of page