Թշնամական ներխուժման պատճառով Գեղարքունիքի մի քանի գյուղ զրկվել է ջրից․ ՄԻՊ
- Nov 20, 2022
- 1 min read

Ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից գյուղերում իրականացված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել։
ՄԻՊ-ն ավելի վաղ հայտնել է, որ լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը: Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:




















