top of page

Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 30
  • 1 min read

Իրանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում Վաշինգտոնին մերժել Է ուղիղ բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հինգշաբթի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էևր, որ Թեհրանը պատասխանել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի նամակին։

«Այս պատասխանում, թեև երկու երկրների միջև ուղղակի բանակցությունների հարցը մերժվեց, հայտարարվեց, որ անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է, և ընդգծվեց, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից, և միայն Վաշինգտոնի կողմից պարտավորությունների խախտումը խնդիրներ է առաջացրել այդ ճանապարհին։ Հենց ԱՄՆ-ի նման պահվածքը կորոշի բանակցությունների հետագա ուղին»,-իրանական IRNA գործակալությունը փոխանցում է Պեզեշքիանի խոսքը:

 
 
1/2385
bottom of page