top of page

Կալիֆոռնիայի նահանգապետը 40 միլիարդ է պահանջում նահանգի վերականգնման համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 22
  • 1 min read

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ԱՄՆ-ի իշխանություններից 40 միլիարդ դոլար է խնդրել անտառային հրդեհներից հետո նահանգի վերականգնման համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Washington Post-ը։

Նահանգապետն ասել է, որ Կալիֆոռնիայի տնտեսության վրա հրդեհների ազդեցությունը լիովին գնահատելու համար տարիներ կպահանջվեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում հրդեհների վնասը գնահատվում է հարյուր միլիարդավոր դոլարներ։ Հրդեհները սկսվել են հունվարի 7-ին և համարվում են ամենամեծը նահանգի պատմության մեջ։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհի մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Մահացել է 25 մարդ։ Օդերևութաբանները հրդեհի արագ տարածման պատճառ են համարում չոր ու քամոտ եղանակը։

1/2160
bottom of page