top of page

Ռուսաստանը գազն ուղղում է դեպի նոր շուկաներ․ Նովակ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 25, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է  արտահանվող գազն ուղղել դեպի նոր շուկաներ, նշել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ «Энергетическая политика» ամսագրի համար պատրաստած իր հոդվածում։

«Ռուսական գազը  դեպի նոր շուկաներ ուղղելու գործընթացը շարունակվում է՝ շեշտը դնելով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ամրապնդման վրա։ Արագացված տեմպերով ավելացնում ենք գազի արտահանումը Չինաստան՝ «Սիբիրի ուժը» գազատարի միջոցով, իրականացվում է «հեռավորարևելյան» երթուղու նախագիծը՝ տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ ծավալով, մշակվում է Մոնղոլիայով անցնող «Սիբիրի ուժը-2» գազատարի նախագիծը՝ տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազ հզորությամբ»,- գրել է Նովակը։

1/2379
bottom of page