Եղանակն առաջիկայում
- Investigative journalist

- Jan 19, 2024
- 1 min read

Երևան քաղաքում`
Հունվարի 19-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի երեկոյան, 22-23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`Հունվարի 19-20-ին, 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։Հունվարի 19-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 19-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 13.1°C (2018թ.)Օդի նվազագույն ջերմաստիճան -17.5°C (1973թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան -2.7°C
Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:




















