top of page

Բլինքենը Փաշինյանի հետ զրույցը գնահատել է արդյունավետ

Feb 17, 2024
1 min read

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում կայացած զրույցը որակել է արդյունավետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքեն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: 

«Այսօր արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

1/2907
bottom of page