top of page

Իրանը հայտարարել է, որ Քերմանում կատարված ահաբեկչությանն առնչություն ունեցած անձինք են սպանվել և ձերբակալվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 19, 2024
  • 1 min read
ree

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու ահաբեկիչներ, որոնք մասնակցել են Քերմանում հունվարի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությանը, անվտանգության ուժերի հետ զինված բախման ընթացքում սպանվել են, հայտնում է «IRNA» գործակալությունը։



Հաղորդվում է, որ ձերբակալվել են նաև ահաբեկչական խմբավորման մի շարք առաջնորդներ։



Իրանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է հարձակողական և պաշտպանական գործողությունների շարունակելու և նախանշված տարածքներում անվտանգության ուժերի ակտիվ ներկայության մասին։

1/2382
bottom of page