top of page

Տանիքագործը դույլը տալիս է ու ասում՝ որտեղ կաթի, կդնեք տակը. Սա անեկդոտ չի, լրիվ մեր մասին է. Փաշինյան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 4, 2024
  • 1 min read
ree

Կառավարության այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Լոռի կատարած երեկվա այցի դժգոհություններն ամփոփեց անեկդոտով։

«Պրարաբային կուլտուրան խորը նստած է մեզ մոտ։ Ոչինչ կքանդենք, նորը կսարքենք։

Մի հատ հին հայտնի անեկդոտ կա։ Մեկը ուզում է տան տանիքը փոխի, հրավիրում է տանիքագործին։ Արդեն հաջողություն են ասում, տանիքագործը բերում է մի քանի դույլ է տալիս։ Տանտերը հարցնում է՝ էս ի՞նչ է։ Ասում է՝ թիթեղից մի քիչ ավելացրել էր, տասը հատ դույլ եմ սարքել, որտեղ կաթի, դնես տակը։

Սա լրիվ մեր մասին է, անեկդոտ չի, իրականությունն է մեր մասին»,-ասաց Փաշինյանը:

1/2452
bottom of page