top of page

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս

Mar 5, 2024
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:

ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:

1/2905
bottom of page