top of page

Մեղրիի մանկապարտեզի խնդրով քրեական գործ կա հարուցված. Ռոբերտ Ղուկասյան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 6, 2024
  • 1 min read
ree

Մեղրիի մանկապարտեզի խնդրով քրեական գործ կա հարուցված:  Այս մասին  հանրային հեռուստաընկերության եթերում ասել է  Սյունիքի մարզպետ  Ռոբերտ  Ղուկասյանը:

«Այո, ուշացվել է, շատ է ուշացվել,  նախագծեր են փոխվել մի քանի անգամ, վերջին նախագծով շինարարությունն ավարտին է հասցվել: Երբ որ մեկնարկել է այդ մանկապարտեզի շինարարությունը, այն ժամանակ այս ստանդարտները չկային: ՀԻմա կան այս ստանդարտները, կարծեմ ավարտվել կամ ավարտն է հասցվում հովացման համակարգը, որը կարծումեմ աննախադեպ է Հայաստանում, առանձին կաթսայատուն է կառուցվում, որը չի եղել նախագծի մեջ եւ քանի որ քրեական գործերով է  անցնում, դժվար է իրեն փոփոխել: Այն, որ Մեղրիի մանկապարտեզի շինարարությունը տեւական ժամանակ չի եղել, դա միանշանակ է, տեսնենք՝ քրեական գործը որտեղ կհասնի»,- ասել է նա:

1/2363
bottom of page