Ճապոնիայում երկրաշարժի պատճառով կանգնեցրել են երկաթուղային հաղորդակցությունը
- Octopus Media

- Jan 1, 2024
- 1 min read

Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժից հետո East Japan Railway ընկերությունը տեղեկացրել է, որ արագընթաց գնացքների երթեւեկությունը Տոհոկու, Ջոեցու եւ Հոկուրիկու ուղղություններում դադարեցվել է, գրել է Japan Today-ը։
Tokyo Electric Power օպերատորը հայտնել է, որ ստուգում է իր էլեկտրակայանները, որպեսզի ճշտի, թե կան արդյոք խնդիրներ, բայց որեւէ խախտման մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։ Իր ԱԷԿ-ների ստուգում է իրականացնում նաեւ Hokuriku Electric Power էլեկտրաէներգետիկական ընկերությունը։ Kansai Electric Power էներգետիկ ընկերությունում հայտնել են, որ ստուգման արդյունքներով խախտումներ չեն գրանցվել։
NHK TV հեռուստաընկերության տվյալներով՝ ցունամիի ալիքներն արդեն հասել են 1,2 մետրի Իսիկավայի Վաձիմա քաղաքի ափին։ Ըստ կանխատեսման՝ դրանց բարձրությունը կարող է հասնել հինգ մետրի։
Հունվարի 1-ին տեղի ժամանակով ժամը 16.10-ին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Հոնսյու կղզու արեւմտյան ափին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ այն եղել է 7,5 մագնիտուդի, էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորությունում, 43 կիլոմետր Անամիցու (Իսիկավա պրեֆեկտուրա) քաղաքից հեռու։
Իսիկավա, Նիիգիտա, Տոյամա եւ Յամագատա պրեֆեկտուրաներում հայտարարվել է ցունամիի սպառնալիք, տեղի բնակիչներին հորդորել են հեռանալ ափամերձ գոտիներից։




















