top of page

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է. մարդիկ կորցրել են կապն արտաքին աշխարհի հետ

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 5, 2024
  • 1 min read

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 780 մարդ զրկվել է արտաքին աշխարհի հետ կապից: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։


Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 92 մարդ, 464-ը վիրավորվել են, պաշտոնապես անհետ կորած է համարվում 16 մարդ։


Փրկարարական-որոնողական գործողություններին մասնակցում է ինքնապաշտպանության ուժերի 4,6 հազար աշխատակից:

bottom of page