Հարուստները գումարի համար չեն աշխատում.Կարևոր խորուրդներ ԱՄԻՕ ԲԱՆԿ-ի կողմից
- Octopus Media

- Jan 4, 2024
- 1 min read

💸 Հարուստները գումարի համար չեն աշխատում...
նրանք ստիպում են, որ գումարներն իրենց համար աշխատեն:
❕Ֆինանսական աշխարհը հասկանալու ու կարևոր ֆինանսական որոշումներ կայացնելու համար առանձնացրել ենք 5 խորհուրդ.
1. Վերլուծել եկամուտներն ու ծախսերը: Սա նվազեցնում է ֆինանսական սթրեսը, իսկ հետո նաև օգնում հասկանալ ու վերահսկել գումարը, խուսափել անակնկալներից ու խնայել նպատակների համար:
2. Կազմել իրատեսական բյուջե: Բյուջետավորումը օգնում է ապահովել, որ ունենաք բավարար գումար ձեր պլաններն իրագործելու համար, միևնույն ժամանակ կարողանաք խնայել ապագա նպատակների համար: Կարող եք օգտվել 50/30/20 կանոնից:
3. Ունենալ ներդրումային բյուջե: Ամսական եկամտից հատկացրեք որոշակի գումար, որի մասին «կմոռանաք» ու ձեռք չեք տա: Այդ գումարից հավելյալ արժեք ստանալու լավագույն տարբերակներից է ավանդը:
4. Բյուջեի մի մասը հատկացրեք «emergency fund»-ին: Ժողովրդի լեզվով ասած սև օրվա համար գումար ունենալը օգնում է ժամանակին կանխել խնդիրները:
5. Պատկերացրեք, որ ձեր բյուջեն ճանապարհային քարտեզ է. Պարբերաբար վերանայումն ու ճշգրտումը նման են ձեր GPS-ի ստուգմանը ՝ համոզվելու համար, որ դուք դեռ ճիշտ ուղու վրա եք:
Հարուստների շարքին դասվելու համար սկսի՜ր մտածողությունից ու ֆինանսների ճիշտ կառավարումից:




















