top of page

Կարոտում եմ Լիոնելի կողքին խաղալու հնարավորությանը. Մբապեն՝ Մեսսիի մասին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 4, 2024
  • 1 min read
ree

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ կարոտում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի կողքին խաղալու հնարավորությանը, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

«Ես առաջվա պես կարոտում եմ Մեսսիի հետ խաղալու հնարավորությանը: Ինձ նման հարձակվողը, ով սիրում է տարածություն ծածկել, Մեսսիի կողքին վստահ է զգում, որ կստանա գնդակը։ Սա շքեղություն է, որը գրեթե միայն նա կարող է տալ»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է ՊՍԺ-ից ու պայմանագիր կնքել «Ինտեր Մայամիի» հետ։ Արգենտինացի հարձակվողը երկու տարի անցկացրել է Փարիզում, երկու անգամ ՊՍԺ-ի հետ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը և նվաճել երկրի Սուպերգավաթը։

1/2364
bottom of page