top of page

Խոշոր վթար՝ Աշտարակում. բախվել են Porsche Panamera-ն ու Jeep-ը, որը հայտնվել է բնակչի տան մուտքի մոտ

  • Jan 5, 2024
  • 1 min read

Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Ռաֆայել Բարսեղյանի վարած Porsche Panamera մակնիշի և 41-ամյա Վահե Ղազարյանի վարած Jeep մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում


1/2545
bottom of page