top of page

ԵԱՏՄ նախագահությունն անցել է Հայաստանին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 1, 2024
  • 1 min read
ree

Հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը Ռուսաստանից անցել է Հայաստանին, հայտնում է ТАСС-ը։ Հայաստանը ողջ տարվա ընթացքում նախագահելու է նաև ԵԱՏՄ մարմիններում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։ Խոսելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ նշել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն ընկալում է որպես տնտեսական ասոցիացիա, որը չունի աշխարհաքաղաքական օրակարգ:

1/2383
bottom of page