top of page

Բայդենը 2023թ. օրերի մեկ երրորդից ավելին անցկացրել է հանգստի մեջ. NYP

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 1, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անցած տարվա ավելի քան մեկ երրորդն անցկացրել է հանգստավայրերում՝ կամ Դելավերի իր նստավայրերից մեկում, կամ շքեղ հանգստավայրում, կամ Քեմփ Դեւիդում։

81-ամյա գլխավոր հրամանատարը Վաշինգտոնից բացակայել է 138 օր կամ ժամանակի 37 տոկոսը, նշվել է The New York Post-ի հրապարակման մեջ։ Դելավերը նախագահի սիրելի վայրն է դարձել, նա այնտեղ անցկացրել է 90 օր, ներառյալ հաճախակի հանգստյան օրերն ու մեկ երկարատեւ արձակուրդը, կամ իր անձնական նստավայրում (Գրինվիլ), կամ Ռեհոբոտի իր լողափի նստավայրում։

2023թ. ընդհանուր առմամբ նա պաշտոնական արձակուրդի մեջ է գտնվել 22 օր, ներառյալ ճանապարհին անցկացրած ժամանակը։ Նա այդ ժամանակն անցկացրել է կամ Դելավերի իր տներում, կամ Սանտա Կրուս կղզում, Տախո լճում, կամ Նանտակետում։ Բայդենը նաեւ 26 օր անցկացրել է Քեմփ Դեւիդի նստավայրում՝ չհաշված այն երկու օրերը, երբ նա պատրաստվում էր եռակողմ գագաթաժողովին։

Բայդենի հանգստյան օրերի քանակը 2023թ.  միայն մի փոքր էր ավելի քիչ, քան 2022թ., երբ ավելի քան 38 օր է անցկացրել նույն վայրերում։ Սպիտակ տունը հավաստիացնում է, որ նախագահը կարող է աշխատել որտեղ հարմար է, եւ պարտադիր չէ, որ մնա Վաշինգտոնում, որպեսզի կատարի իր աշխատանքը։ «Նախագահը այս տարի 16 արձակուրդային օր է վերցրել, եւ անգամ այդ օրերին նա աշխատել է»,- The Post-ին տեղեկացրել է մամուլի քարտուղարի տեղակալ Օլիվիա Դալթոնը այն հայտարարությունում, որն ուղարկվել է NYP-ին էլեկտրոնային փոստով։

1/2364
bottom of page