top of page

Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ․ Լուսինե Ավետյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատարանում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշել է, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։ Այդ մասին հայտնում է Yerevan.Today-ի լրագրողը՝ Գորիսից։

Լուսինե Ավետյանը տարակուսանք հայտնելով իր դեմ տված բնակիչների ցուցմունքներին, ասել է, որ կողմնակի ճնշում է գործադրվել նրանց նկատմամբ։

«Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել է Լուսինե Ավետյանը։

Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։

1/2383
bottom of page