top of page

«Զվարթնոցում» վարորդը փորձել է փող նետել ոստիկանների մեքենան. ի՞նչ է եղել հետո (տեսանյութ)

Nov 20, 2022
1 min read

Երևանի ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից վարորդի են բերման ենթարկել գումար առաջարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։


Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել հունվարվարի 26-ին։ Ոստիկանները օդանավակայանի տարածքում նկատել են չթույլատրված վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենա, բարձրախոսով հայտարարելուց հետո վարորդը մոտեցել է ու գումար առաջարկել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց։Մերժում ստանալուց հետո ցանկացել է փողը նետել պարեկների ծառայողական մեքենայի սրահ։


Երևանի 36-ամյա բնակչին ոստիկանները բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։Հանգամանքները քննությամբ պարզվում են։



 
 
1/2905
bottom of page