top of page

Հաջորդ անգամ կփորձեմ փոխել պատերազմի ժամանակացույցը․ Զելենսկին՝ Իտալիայի վարչապետին

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու ժամանակին չի խոսել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջին:


«Այսօր ժամը 10:30-ին ծանր մարտեր են եղել Չեռնիգովի, Գոստոմելի եւ Մելիտոպոլի մատույցներում։ Մարդիկ էին զոհվում։ Հաջորդ անգամ կփորձեմ տեղափոխել պատերազմի ժամանակացույցը՝ Մարիո Դրագիի հետ կոնկրետ ժամին խոսելու համար: Իսկ Ուկրաինան այդ ընթացքում շարունակում է պայքարել իր մարդկանց համար»,- գրել է ուկրաինական պետության ղեկավարը։


Ավելի վաղ Իտալիայի վարչապետը հայտնել էր, որ ինքն ու Զելենսկին պայմանավորվել էին հերթական հեռախոսազրույցն ունենալ այսօր առավոտյան, սակայն Ուկրաինայի նախագահը կապի դուրս չէր եկել:

 
 
1/2383
bottom of page