top of page

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿԱՐԵՒՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ՈՒՆԵՆ

Feb 22
1 min read


Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Դոբրոպոլեի ճակատում:



«Կենտրոն» զորքերի խումբը գրավել է Նովի Դոնբաս գյուղը։ Այն արեւելյան ուղղությամբ վերջին բնակավայրն է մինչ Դոբրոպոլեն:


Այսպիսով, ռուսական ուժերը դուրս են գալիս Դոբրոպոլեի անմիջական մատույցներ: Երբ դրավեն Նովի Դոնբասից մի փոքր հարավ գտնվող Բելիցկոեն, որը գործնականում շրջապատված վիճակում է, ռուսական ուժերը կսկսեն Դոբրոպոլեի գրոհը:


Ռազմավարական այդ քաղաքը գրավելու դեպքում ռուսները սկսելու են դուրս գալ Դոնբասում ներկայումս ուկրաինական վերահսկողության ողջ տիրույթի արեւմտյան թիկունք:



 
 
1/2905
bottom of page