Սամվել Ֆարմանյանի` Փաշինյանի հրաժարականը պահանջած ընկերը Ամերիկյան համալսարանում ստացած նոր պաշտոնն օգտագործել է ընկերոջ դասաժամերը ավելացնելու համար
- Investigative journalist

- Jul 29
- 2 min read

Ֆեյսբուքի այսօրվա հերոսը Սամվել Ֆարմանյանն էր։ Վերջինս «հերոսացավ» երեկվա իր մի գրառմամբ, որտեղ տեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին տիկին Աննա Հակոբյանի հին լուսանկարներից ու ճղճղիմ բառապաշարով քննարկել վերջիններիս արտաքին տեսքը։
Կասեք ինչու՞ ենք անդրադառնում այս պարոնին։ Չէ՞ որ այդօրինակ կեղտոտ բերան գրառումներ, մեկնաբանություններ ամենուրեք են։ Ինչու՞ անդրադառնալ այս մեկին։
Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր է` ընդ որում երկու գումարումների։ Բայց դա էլ չի պատճառը, որ անդրադառնում ենք այս անդաստիարակ պարոնին։ Հարցն այն է, որ վերջինս 2018 թվականի հեղափոխությունից հետո հայտարարել էր, իբր հեռանում է քաղաքականությունւց ու հիմնում «քառյակ մեդիան»: Այդպես է գրված նաեւ Ֆարմանյանի կենսագրությունում` վիկիպեդիայում տեղադրված։ Իսկ քաղաքականությունւց իբր հեռացած, բայց «Հայելի» ակումբի արժանի հյուր ընդդիմադիր գործիչ Սամվել Ֆարմանյանը միաժամանակ, պարզվում է դասավանդում է Հայաստանի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում` Ամերիկյան համալսարանում։ Եվ այս կեղտոտ բերանը դասավանդում է մեր ապագա պատմաբաններին, միջազգայնագետներին,, թուրքագետներին, մասնագետներին։ էթիկական սահմաններից զուրկ այս պարոնը Հայաստանի ամերիկյան համալսարանում լսարան է մտնում ու դասավանդում 18-20 տարեկան մեր ապագա քաղաքագետներին, նախարարներին, պատգամավորներին, գործիչներին։ Եվ պատկերացրել, թե ինչպիսի ապագա մեզ կսպասի մի քանի տարի այս պարոնի դաստիարակած ու ուսուցանած կադրերով։ ուսանողներին։
Հաշվի առնելով Ամերիկյան համալսարանի սպեցիֆիկան, որը միջազգային, ամերիկյան կրթական կենտրոն է` լիցենզավորված Հայաստանում, բացի այդ ու ւ բարձր վարկանիշ ու նաեւ համապատասխան սպասումներ է ձեւավորում բոլորիս մոտ ակնկալում էինք, որ դասախոսական կազմը պետք է եւս էականորեն տարբերվի «դաշնակ» մտածելակերպով ամբիոններ ունեցող տարբեր կրթօջախներից։ Սակայն, ցավոք, Civic.am-ը պարզեց, որ համալսարանը ոչ միայն աչք է փակում Ֆարմանյանի տևական հակաէթիկական վարքի վրա, այլև սեպտեմբերից ավելացրել է նրա դասաժամերը՝ տալով նրան Հայոց պատմություն առարկայի հավելյալ դասընթաց։
Մենք փորձեցինք հասկանալ, թե որն է Սամվել Ֆարմանյանի այսօրինակ մասնագիտական աննախադեպ առաջընթացի գրավականը, մի՞թե գիտնականը գիշեր-ցերեկ տքնում է նորանոր գյուտեր անելով։ Պարզվում է՝ շատ ավելի կարճ և արդյունավետ ուղիներ կան։
Բանն այն է, որ համալսարանը ունի նոր CHSS Associate Dean` Վահրամ Տեր-Մաթևոսյան անունով։ Համալսարանի այս պաշտոնյան է որոշում՝ ով դասավանդի, ով չդասավանդի, ով քանի ժամ դաս ունենա։ Իսկ այստեղ սկսվում է ամենաուշագրավը․ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, պարզվում է, Սամվել Ֆարմանյանի մանկության ընկերն է։ Ինչպես երևում է Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումներից, Վահրամ Տեր-Մաթևոսյանը և Սամվել Ֆարմանյանը ավելի, քան 30 տարվա անդավաճան ընկերներ են։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Վահրամ Տեր-Մաթևոսյանը Սերժ Սարգսյանի օրոք աշխատել է ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների կենտրոնում, առաջադրված է եղել խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի ցուցակով, իսկ 2020 թվականի դեկտեմբերին ամերիկյան համալսարանի «բրենդի» ներքո պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ոչ պակաս հետաքրքիր է, որ խաղաղության հակաքարոզով զբաղված այս մարդը իր երկու որդիներին հաջողությամբ փախցրել է բանակից։
Հետաքրքիր է՝ նույն եռանդով պատերազմ կքարոզե՞ր սույն պարոնը, եթե նրա որդիները լինեին ոչ թե Միացյալ նահանգներում, այլ առաջնագծում։
Ամերիկյան համալսարանի ղեկավարությունը թերևս լավ կանի ուշադրություն դարձնի այն բոլոր իրավիճակներին, թե ինչ է պատահում համակարգի հետ, երբ սերժիզմը իր թայֆաբազությամբ գրավում է որևէ համակարգ։
Վովա Հակոբյան




















