top of page

Կառավարությունում քննարկվել է պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Պետական և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Ներկայացվել է քաղաքականության թիրախային շրջանակը, պետական մասնակցությամբ ընկերությունների ընդհանուր պատկերը, սեփականության մասնաբաժիննեևը, կառավարման մոտեցումները: Նշվել է, որ պետական քաղաքականության առանցքային նպատակներից են՝ ապահովել արդյունավետ կառավարում, հաստատել հաշվետու և թափանցիկ համակարգ:

Քննարկման ընթացքում հստակեցվել են նշված ուղղություններով հետագա աշխատանքներն ու քայլերը։ Շեշտվել է նաև ՊՄԸ քաղաքականությանն օրենսդրական դաշտի համապատասխանեցման կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է վերոնշյալ ընկերություններում կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և հանձնարարել քաղաքականությունը լրամշակել՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:

 
 
1/2374
bottom of page