«Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան». Նիկոլ Փաշինյան
- Investigative journalist

- 2 days ago
- 1 min read

«Վաշինգթոնյան հռչակագրի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց. նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի ՀՀ բեռների տարանցման սահմանափակումները: Սա չափազանց կարևոր հայտարարությունն է»,- Վրաստանում ընթացող համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի երեկվա հայտարարությանը: «Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան. Ղազախստանից Ադրբեջանով ու Վրաստանով ՀՀ է ներմուծվում հացահատիկ: Ուզում եմ գնահատանքի խոսքեր ուղղել նաև Ղազախստանի նախագահին ու Վրաստանի վարչապետին»,- հավելեց Փաշինյանը:




















