top of page

ԿԸՀ-ն Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանի մանդատը տրամադրել է Խորեն Հովհաննիսյանին

Dec 11, 2025
1 min read


Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամին մանդատ է տրամադրվել։ Հանձնաժողովը ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։


Կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արման Մովսեսի Լազրյանը նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Այսպիսով, մանդատը տրվել է Խորեն Գևորգի Հովհաննիսյանին։ 

 
 
1/2905
bottom of page