top of page

Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում Արարատ Միրզոյանին կաթողիկոսի եղբոր հետ համեմատելը

  • 3 hours ago
  • 1 min read


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի համեմատությունը՝ կապված ԱԱԾ-ի հետ նրանց ենթադրյալ գործակցության հետ։ Այդ մասին նա ասաց այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Համեմատականներ անցկացնելն անընդունելի է։ Եթե ՀՀ ԱԱԾ-ն հիմա ձեզ բոլորիդ հրավիրի և ասի՝ ներողություն եմ խնդրում, եթե զինվոր եք տեսնում, որ մեր սահմանն է անցնում, կասե՞ք։ Իսկ այլ բան է, երբ դու գնում ես Սովետական Միության՝ այլ երկրի ազգային անվտանգությանը հավատարմության երդում ես տալիս»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը հավելեց, որ ինքը՝ որպես ԱԺ նախագահ, նույնպես հարկ եղած դեպքում անձամբ զանգում է ԱԱԾ տնօրենին և տեղեկություններ հայտնում։

Հիշեցնենք, որ իշխանությունները Եզրաս արքեպիսկոպոսին մեղադրում են ԽՍՀՄ ՊԱԿ-ի (ԿԳԲ) հետ գործակցելու մեջ։ Սակայն այս տարվա մարտի 23–ին Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը՝ որպես փորձագետ, աջակցել է ԱԱԾ–ին։

 
 
1/2600
bottom of page