Երասխում բшխվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. 4 վիրավnրներից երկուսը երեխաներ են
- Investigative journalist

- 12h
- 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Երասխ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքվածների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բժիշկները վիրավորներին մինչև «Արարատ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքից հայրը, մայրն ու նրանց երկու երեխաներն են։ Ծնողները այնուհետև տեղափոխվել են «Էրեբունի», երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։




















