Զաքիր Հասանովը վերլուծել է իրավիճակը Հայաստանի հետ պայմանական սահմանին, տվել հանձնարարականներ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական հրամանատարական կետում։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ վերլուծվել է Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին օպերատիվ իրավիճակը, հանձնարարվել է պահպանել զորամասերի «մարտական պատրաստվածության բարձր մակարդակը և կատարելագործել ծառայողական ու մարտական վիճակը»:
Հասանովը կարևորել է իրական մարտի պայմաններում համապատասխան վարժանքների և գործնական պարապմունքների հաճախակի անցկացումը ժամանակակից զենտեխնիկայի օգտագործմամբ, ապա այդ ուղղությամբ հանձնարարականներ տվել։