top of page

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

May 22, 2024
1 min read

Հայաստանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Կլոդ Վիզլերը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

1/2905
bottom of page