top of page

Վրաստանից արտաքսվել է 85 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի բնակիչներ

  • Feb 25
  • 1 min read


Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 85 օտարերկրյա քաղաքացիների: Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։


Գործակալության տվյալներով՝ գործող օրենսդրության համաձայն, արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։


«Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են հետևյալ քաղաքացիները՝ Ադրբեջան, Բանգլադեշ, Բելառուս, Եգիպտոս, Իրաք, Թուրքիա, Թուրքմենստան, Եմեն, Հորդանան, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Կոտ դ’Իվուար, Կուբա, Նեպալ, Նիգերիա, Պակիստան, Ռուսաստան, Հարավային Աֆրիկա, Հայաստան, Սուդան, Թաիլանդ, Ֆիլիպիններ, Ղրղզստան և Չինաստան՝ ընդհանուր առմամբ 85 քաղաքացի», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

 
 
bottom of page