top of page

Թիկնիզյանը պատմել է՝ ինչպես է ստացել «Ցրվենա Զվեզդայից» առաջարկը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree


Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեր հայրենակից Նոբել Առուստամյանի հետ զրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես է ստացել սերբական ակումբի առաջարկը:


«Մայիսի վերջին իմ գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնեց, որ կա նման տարբերակ: Շատ ուրախացա, քանի որ հնարավորություն կար անգամ աշխատավարձի նվազեցման պայմանով խաղալ Եվրոպայում: Ընդ որում, Բրատիսլավայի «Սլովանը» նույնպես հետաքրքրված էր իմ ծառայություններով:


Ընտրեցի «Ցրվենա Զվեզդայի» տարբերակը, որն ինձ համար ավելին է, քան ակումբ: Ինձ ի սկզբանե հետաքրքրում էր այստեղի ֆուտբոլը: Ռեստորանները և ժամանցի այլ վայրերը վերջին պլանում էին»,- նշել է Թիկնիզյանը:


26-ամյա Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 25 հանդիպման և աչքի ընկել 2 արդյունավետ փոխանցումով:

 
 
bottom of page