Աշխատանք փնտրող անձինք հնարավորություն ունեն առցանց եղանակով հաշվառվել և ստանալ մի շարք ծառայություններ
- Investigative journalist

- Sep 5
- 1 min read

Աշխատանք փնտրող անձինք հնարավորություն ունեն առցանց եղանակով հաշվառվել և ստանալ մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի տեղավորման և զբաղվածության ոլորտին առնչվող մի շարք ծառայություններ:
Հաշվառման գործընթացն իրականացվում է e-work.am հարթակի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով, որից հետո աշխատանք փնտրողը կարող է ստանալ անհրաժեշտ ծառայություններ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից։
Գործատուները ևս կարող են գրանցվել հարթակում, ինչը հնարավորություն կտա ներգրավվել զբաղվածության պետական ծրագրերում և համալրել առկա թափուր աշխատատեղերը։ Այսպիսով, աշխատանք փնտրողը կարող է գտնել աշխատանք, իսկ գործատուն՝ համալրել իր մոտ առկա թափուր հաստիքը:
Հարթակի միջոցով իրականացվում է աշխատանք փնտրող անձի և գործատուի նույնականացում տվյալների տարբեր շտեմարանների փոխգործելիության միջոցով․ անձի կամ գործատուի համաձայնությամբ նաև կապահովվի նրանց վերաբերյալ արդեն իսկ առկա տեղեկատվության հասանելիությունը տարածքային կենտրոնի մասնագետին։




















