top of page

Նիկոլ Փաշինյանը ՊՆ մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով

Jan 28
1 min read


Հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին։


Միջոցառման մեկնարկին հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:


Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:

 
 
1/2905
bottom of page