top of page

ՀԷՑ-ը մալուխային գծերի վերանորոգման, էլեկտրալաբորատոր և տրանսպորտային ծառայությունների մատուցման գնացուցակ է սահմանել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree


ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


ՀԷՑ-ն այսուհետ ՀԾԿՀ կողմից հաստատված իրավակարգավորումներին համապատասխան իրականացնելու է իր իրավասության տիրույթից դուրս գտնվող մալուխային գծերի վթարների վերացմանն ուղղված վճարովի լրացուցիչ ծառայություններ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար (հատուկ լաբորատորիայի գործարկում, վթարների տեղայնացում, մալուխագծերի վերականգնում եւ այլն):


Իմ գնահատմամբ, ամսական մի քանի տասնյակ նմանատիպ վթարների «վերացման ծառայությունները» մինչ այս իրականացվել են դարձյալ վճարովի հիմունքներով, սակայն այդ միջոցները նախկինում ուղղվել են առանձին անհատների եւ խմբերի «գրպանները»՝ որպես ստվերային եկամուտի աղբյուր. մինչ այժմ բացահայտված նմանատիպ դեպքերը չեզոքացվել եւ տվյալ անձինք ազատվել են աշխատանքից։



«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը, նպատակ ունենալով ապահովել ինչպես Ընկերության, այնպես էլ վերջինիս պատկանելիության տիրույթից դուրս գտնվող էլեկտրական ցանցերի հուսալի, անխափան և անվտանգ շահագործումը, սկսել է մատուցել վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայություններ՝ (համապատասխան ՀԾԿՀ կողմից սահմանված կանոնակարգերին) ուղղված այլ անձանց պատկանող մալուխային գծերի վերանորոգմանը, ինչպես նաև էլեկտրալաբորատոր աշխատանքների իրականացմանը։



«ՀԷՑ» ՓԲԸ-ն կարևորելով Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ոլորտի կայուն զարգացումը, ինչպես նաև մեր երկրում էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, իր գործունեությունն իրականացնում է՝ միտված էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության, անխափանության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավմանը։



Ընկերության կողմից հետայսու մատուցվող՝ իր պատկանելիությունից դուրս մալուխային գծերի վերանորոգման, էլեկտրալաբորատոր և հատուկ տրանսպորտային միջոցների ներգրավմամբ հավելյալ ծառայությունների սակագները հրապարակված են Ընկերության պաշտոնական կայքէջում։

 
 
1/2462
bottom of page