Փրկարարները տարհանել են մոտ 50 բնակչի․ մանրամասներ
- Investigative journalist

- Aug 3
- 1 min read

Օգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել են հյուրասենյակի (մոտ 10 քմ), խոհանոցի (մոտ 5 քմ) և պատշգամբի (մոտ 5 քմ) գույքը, տեխնիկան:
Փրկարարները շենքից տարհանել են մոտ 50 բնակչի:




















