top of page

Մեծ Բրիտանիայում դիահերձարանի սխալի պատճառով դիակիզել են ուրիշ մարմին

  • Dec 27, 2025
  • 1 min read


Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) ղեկավարությունը սկսել է համակողմանի հետաքննություն եւ ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ մահացածի մարմինը սխալմամբ հիվանդանոցի դիահերձարանից հանձնվել է թաղման բյուրո, սխալը հայտնաբերվել է միայն դիակիզումից հետո, տեղեկացրել է Pa Media-ն։

Սխալի հետեւանքով ընտանիքներից մեկի կազմակերպած հոգեհանգստի ժամանակ դիակիզել են ոչ այն մարմինը։

Մեծ Գլազգոյի եւ Քլայդի առողջապահության ազգային ծառայությունը (Շոտլանդիայի առողջապահության ամենամեծ վարչությունը) խոստովանել է, որ «միջադեպի հետեւանքով երկու ընտանիքների պատճառվել են զգալի լրացուցիչ տառապանքներ նրանց համար առանց այդ էլ ծանր ժամանակ»։

Ենթադրվում է, որ դիահերձարանից մարմնի «անիրավաչափ հանձնման» պատճառը Գլազգոյի Եղիսաբեթ թագուհու համալսարանի հիվանդանոցից՝ մարդկային սխալն է եղել։

Տուժած ընտանիքները  տեղեկացվել են կատարվածի մասին, նրանց ցուցաբերվել է «լիակատար աջակցություն» միջադեպից հետո, որը, ինչպես տեղեկացվել է, տեղի է ունեցել անցած ամիս։

 
 
bottom of page