Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը
- Nov 17, 2025
- 1 min read

Մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը, որն այս անգամ անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվելու հետևյալ թեմաներին՝
մարդու իրավունքների պաշտպանությանը,
արդարադատության ոլորտի թվայնացմանը,
քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին:




















